National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան- Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 24-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեին եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Նա ընդգծել է, որ 21-րդ դարում որեւէ մեկն իրավունք չունի մոռանալու տարբեր ազգերի նկատմամբ եւ տարբեր ժամանակներում իրականացված ոճրագործություններն ու ցեղասպանությունները, քանի որ, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է հանցագործության: Նա ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է ոչ միայն դատապարտի Հայոց ցեղասպանությունը, այլեւ քրեականացնի Ցեղասպանության ժխտումը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը եւս կհամալրի այն երկրների ցանկը, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր զորակցությունը հայտնել տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: Նա կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խորացումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am